Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն

08/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային Քրիստոնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է և մեծապես նպաստում է էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համատեղ վկայությանն ամբողջ աշխարհում։

Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։

Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին։ Խոսքը, որն ընկալվում է որպես թշնամական կամ նսեմացնող կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական պառակտումները այն ժամանակ, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ են միասնությունն ու փոխըմբռնումը։

Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն հարգանքով կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝

Ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները։

Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում։

Հարգել կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները։

Խրախուսել պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապես նպաստել են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային Քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին և զորացմանը։

Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստության և խորաթափանցության համար, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի բարեկեցության, ինչպես նաև առկա խնդիրների՝ արդարության, խաղաղության և բոլորի հանդեպ հարգանքի վրա հիմնված կարգավորման համար։

Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին գործելու պատասխանատվությամբ, նրբանկատությամբ և հավատարմությամբ այն արժեքներին, որոնք նպաստում են արժանապատվությանը, երկխոսությանը և խաղաղ համակեցությանը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Ըստ 168.am-ի՝ այսօր մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում սրվում է Փաշինյանի և եկեղեցու միջև հակամարտությունը. Al Jazeera

Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
Նորություններ

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025
Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ...

ԿարդալDetails

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական