Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե պետք լինի, մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Ավինյան

Մենք խնդիր չենք ունեցել որևէ մեկին աշխատանքից հեռացնելու.  Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր միակ նպատակը եղել է խնդիրները, որ բարձրաձայնվել են, արդար լուծում գտնեն։ Ցավով եմ նշում, որ 32 աշխատակից հեռացրել ենք աշխատանքից։ Որևէ պարագայում կոմպրոմիս չի լինելու։ Ովքեր ուզում են, թող վերադառնան աշխատանքի, ուրիշ առաջարկ չենք անելու»,- ասել է Տիգրան Ավինյանը։ 

Խոստացել էինք արտաժամյա աշխատանքային հարցերն օրենսդրության համապատասխան լուծել։ 1-2 օր հետո վարորդներն արտաժամյա գումարները պետք է ստանային։ 

Ինչպես փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, այնպես էլ քաղաքապետ Ավինյանը, վարորդների գործողությունն անվանում են ոչ թե գործադուլ, այլ շանտաժ։

Նա վստահեցրել է՝ վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում։

«Հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի, մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին»,- նշել է նա։