Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում անդրադարձել է արդյունավետ ծախսերի թեմային՝ շեշտելով, որ պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։

«Ասում եմ՝ եկեք նայենք մեր բանը․ ծնունդ ենք կազմակերպում, հարսանիք, Նոր տարի։ Ասում ենք՝ եկեք գնանք կամ գնում ենք ինչ-որ տեղ։ Քաղաքացիների հետ շփվելիս էլ հարցնում եմ՝ լինո՞ւմ է, որ գնում եք առևտրի, ինչ-որ ապրանք եք բերում տուն, ընտանիքի անդամներն ասում են՝ այս թթվասերը ժամկետանց է, այս միսը հոտ ունի, այս ձմերուկը փչացած էր, այս սալորը որդնած էր։ Բոլորն էլ ասում են՝ այո, լինում է։ Ես էլ ասում եմ՝ բա ինչու ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջեն՝ կոռուպցիոներ ես։

Մենք բոլորս էլ ունենք նման իրավիճակներ։ Սպառողական մշակույթն ուրիշ բան է, բայց էդ փողը ծախսելն էլ հմտություն է։ Դրա համար էլ ասում եմ՝ փող ծախսելն ինքնին կառավարելու ունակություն է։ Մենք ամեն Նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանքներ ենք լցնում աղբանոցը։ Սա ցույց է տալիս, որ մենք անարդյունավետ ենք տնօրինում մեր սեփական ֆինանսները։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք։

Չենք կարող այնպես անել, որ մեր տանը գումարն անարդյունավետ ծախսենք, իսկ հաջորդ օրը գնանք կառավարություն և սկսենք աշխատել 180 աստիճան հակառակ տրամաբանությամբ՝ որպես սուպեր արդյունավետ կառավարիչներ։

Այս երկու երևույթները փոխկապակցված են։ Սա նաև կրթական հարց է։ Լավագույն հարթակը այդ խնդիրների մասին խոսելու հենց պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետև բյուջեն՝ իր ծախսային և եկամտային մասերով, արտահայտում է մեր բոլոր առավելություններն ու թերությունները՝ ոչ միայն կառավարության, այլև ամբողջ հասարակության։ Բոլոր արդյունավետ և անարդյունավետ կողմերը, բոլոր հանրային խնդիրները հենց պետական բյուջեում են արտացոլվում։

Մենք պատուհանից նայում ենք այն ամենին, ինչ տեսնում ենք և ինչ չենք տեսնում։ Այն, ինչ տեսնում ենք, պետական բյուջեն այնտեղ ինչ-որ բան արել է։ Այն, ինչ չենք տեսնում, նշանակում է՝ պետական բյուջեն այնտեղ ինչ-որ բան չի արել։ Իսկ եթե չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե յուրաքանչյուրս մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում որքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, կտեսնենք, որ խոսքը ոչ թե միլիոնների, ոչ թե միլիարդների, այլ տրիլիոնների մասին է։ Այդ տրիլիոնների մի մասը անվերադարձ կորել է, բայց ինչ-որ մասը հնարավոր կլինի վերադարձնել ապօրինի գույքի բռնագանձման կամ այլ մեխանիզմներով:

Բայց մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ այլևս այդ տրիլիոնները չկորցնել։ Մենք պետք է կենտրոնացած մնանք այն գաղափարի վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր յուրաքանչյուրի և մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է»,-նշել է Փաշինյանը:
Infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

Հաջորդ գրառումը

Եղանակը կտաքանա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025
Նորություններ

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025
Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025
Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

Եղանակը կտաքանա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական