Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինկի խմբի ֆորմատի իմաստը ո՞րն է. Փաշինյան

31/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելուն համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում և ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա Մինսկի խմբի համանախագահությունը լուծարենք և նոր կոնֆլիկտ սկսենք՝ ՀՀ տարածքային տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով։

Այսինքն, եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եթե Ադրբեջանին դա ինչ-որ ձևով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը։ Եթե դա Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։

Իսկ կա արդյոք հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ։ Նման հիմքեր կան. հենց արևմտյան Ադրբեջան խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է: Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ը անվանում է Արևմտյան Ադրբեջան, այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որը նշանակում է, որ այդ խոսույթը օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը առնվազն 60%-ով»,- ասաց Փաշինյանը:

Նա միաժամանակ նշեց, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ «Հայաստանի տարածքում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա Հայաստանի համար քննարկելի չի, մի պարզ պատճառով, որովհետև չի կարող Հայաստանը որևէ մեկին հրավիրել քննարկման, ասել՝  եկեք քննարկենք մեր տարածքային ամբողջականությունը, չի կարող այդպիսի բան լինել:

Եթե որևէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, դա էլ է քրեական հանցագործություն»,- ասաց Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ, բայց մենք իրենց սահմանադրությունը փոխելու հարցը չենք բարձրացնում. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Վստահության չարաշահում էր, խայտառակություն. Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի չարաշահումների մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Վստահության չարաշահում էր, խայտառակություն. Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի չարաշահումների մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական