Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, սակայն անդամակցության ընթացակարգը չի նախատեսում ժամանակային շրջանակ և հիմնված է բոլոր պայմանների կատարման վրա. հայտարարել են Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները։
ՆԱՏՕ-ի կանոնակարգում ասվում է, որ դաշինքն ընդունում է, որ «Ուկրաինայի ճանապարհը դեպի լիարժեք եվրաատլանտյան ինտեգրում բխում է անդամակցության գործողությունների ծրագրի անհրաժեշտությունից»:
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է՝ եթե Ուկրաինան չհաղթի պատերազմում, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցը ընդհանրապես չի դրվի։