Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե նույնիսկ Փաշինյանը չի էլ գիտակցել, թե ի՞նչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, սա պատահականություն չէ. ամեն բան որոշում է նախախնամությունը». Շիրակի թեմի առաջնորդ

16/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տեղյակ չեմ, հետաքրքրված էլ չեմ, թե ինչ այցով էր այդ մարդը եկել Գյումրի։ Այսօր ես իրենով զբաղվելու ցանկություն չունեմ։ Այսօր Ավագ շաբաթ է, հիմա մենք պատրաստվում ենք գնալ երեկոյան Ճրագալույցի պատարագի։ Թեև, եթե Ավագ շաբաթ էլ չլիներ, իրենով զբաղվելու ցանկություն, առհասարակ, չունեի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, խոսելով ՀՀ վարչապետի՝ այսօր Գյումրի կատարած այցի մասին։

«Նա ժողովրդի մոտ չէր եկել։ Սուսուփուս եկավ իր ծրագրով, արեց, ինչ պետք է աներ և, հավանաբար, արդեն երևի գնացել է։ Գյումրիում ապրող մարդիկ նրան դիմավորելու խնդիր չունեին։ Բողոքի ակցիա՝Գյումրիում նրա այցի հետ կապված, եղել է։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին նրա՝ Գյումրի գալու փաստին, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և համապատասխան ակցիան են իրականացրել քաղաքի փողոցներում»,- ասել է սրբազանը։

Պատասխանելով նկատառմանը, թե այս շաբաթ, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, արդյո՞ք պատահական էր, որ հատկապես այս շաբաթվա ընթացքում վարչապետը ԱԺ ամբիոնից օրեր շարունակ վիճահարույց, տագնապալի և խիստ անընդունելի քննարկումներ ծավալեց՝ կապված Արցախի և արցախահայության անվտանգային հարցերի վերաբերյալ, Սրբազանը պատասխանում է՝ պատահական ոչինչ չի լինում. «Գուցե ինքն անձամբ հատուկ չէր պլանավորել այդ հարցերը քննարկել հենց այս՝ Ավագ շաբաթվա ընթացքում, բայց դա տեղի ունեցավ և սա բոլորովին պատահականություն չէ։ Եթե նույնիսկ ինքը չի էլ գիտակցել, թե ի՞նչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը։ Հայտնի իրողություն է՝ այնպես, ինչպես կանցկացնենք Ավագ շաբաթը, դա է որոշում մեր հոգևոր պատրաստվածության աստիճանը, կանխորոշում ողջ տարվա ընթացքը։ Այստեղ այլևս ոչինչ չեմ ուզում ավելացնել»,- ամփոփեց զրույցը Շիրակի թեմի առաջնորդը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել էր Գյումրի, որտեղ ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացվող կահավորման աշխատանքներին: Վարչապետի այցն ուղեկցվել է Գյումրիում կազմակերպված բողոքի ակացիայով։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը Գյումրիի համար արտառոց բաներ չի էլ արել, իրականացրել են նախորդների օրոք ստորագրված ծրագրերը.Գագիկ Համբարյան 

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
Միջազգային

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը Գյումրիի համար արտառոց բաներ չի էլ արել, իրականացրել են նախորդների օրոք ստորագրված ծրագրերը.Գագիկ Համբարյան 

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական