Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե հանկարծ նոր տարի մտնենք Նիկոլով, մենք այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքարը.Սաղաթելյան

26/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արդեն ավանդույթ է դարձել։ Ամեն ելույթից հետո ինձ ինչ-որ իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու։ Այս անգամ խոսքը վերաբերվում էր ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթին, որևէ պարզաբանում չեմ տվել, բացատրություն չեմ տվել, գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»,- այս մասին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության դիմաց ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, որը հրավիրվել և ներկայացել էր հարցաքննության։ Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու է քաղաքական ելույթները, որևէ մեթոդով չեն կարող լռեցնել իրենց պայքարը և հետ պահել։

Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ ընդդիմության կանխատեսումներն իրականանան ու վարչապետը ամանորին հրաժարական տա, Սաղաթելյանը նշեց, որ դեռ ամանոր չէ, պայքարը շարունակում են։

«Բոլոր այն կարծիքները, որ պայքարը կարող է մարել, կարող է նահանջել, վստահեցնում եմ՝ նման բան տեղի ունենալ պարզապես չի կարող, քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարն ավելի է թեժանալու։ Հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքը»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Երեկվա նախաձեռնությունը՝ շրջափակել կառավարության շենքը՝ վճռական գործողություն էր, որի նպատակը, բացի նիստը չեղարկելուց, կառավարության շենքը շրջափակման մեջ պահելն էր, ինչն էլ ստացվեց մոտ չորս ժամ։

«Շարունակում եմ պնդել, որ դավաճանի իշխանության ամեն րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրից, ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու։

Ամեն օր, ամեն ինչ անելու ենք, որ այս մարդը հեռանա։ Ամեն ինչ անելու ենք, որ  2021-ը առանց Նիկոլի լինի։ Եթե հանկարծ նոր տարի մտնենք Նիկոլով, մենք այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքարը»,- ասաց Սաղաթելյանն ու հավելեց, որ այսօր տեղի են ունենալու անհնազանդության բողոքի ակցիաներ, վրանները հրապարակում ամրանալու են, գլխավոր հրապարակ է տեղափոխվելու նաև կենտրոնական շտաբը և հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը։

Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամ Հարությունյանի դեմ քրգործ է հարուցվել

Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրեց սպառազինությունների մրցավազքը սրելու փորձի մեջ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրեց սպառազինությունների մրցավազքը սրելու փորձի մեջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական