Փաշինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին նաև զոհված զինվորների ծնողների անունից՝ եթե հայտարարում եք Արցախն Ադրբեջան է, մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում։
Փաշինյանը խուսափողական պատասխան տվեց, թե ինքը չի որոշողը եղել, որ Հայաստանից պետք է գնան Արցախում ծառայելու, իսկ որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ էլ ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս, բայց դրա մասին միշտ չի հայտարարվել. նշեց Փաշինյանը։