Լրագրող, լուսանկարիչ ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը 1996 թվականից մինչև 2020 թվականի պատերազմի ավարտն ընտանիքով ապրել է Քաշաթաղի շրջանում, եղել շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրը։
Արցախյան առաջին պատերազմից սկսած՝ նա լուսանկարել է Արցախի առաջնագիծը՝ զինվորներին, նրանց առօրյա ծառայությունը, հրամանատարներին։
Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Զահրաբ Ըռքոյանը տեղափոխվել է Հայաստան, «Մերան» պարբերականի աշխատանքը շարունակում է էլելտրոնային տարբերակով։ «Թեքեյան» կենտրոնում այս օրերին նա ներկայացնում է «Ազգը՝ բանակ» խորագրով իր լուսանկարների ցուցահանդեսը։
1989-ին ստեղծված Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ջոկատների կազմում Զոհրաբ Ըռքոյանը և՛ պատերազմին է մասնակցել, և՛ լուսանկարել։
Զոհրաբ Ըռքոյանը ապրել է զինվորների հետ, ականատես եղել նրաց ամենանվիրական ու զգացմունքային պահերին, օրինակ, երբ աշակերտները նամակներ էին ուղարկում առաջնագիծ։
Քաշաթաղի ազատագրումը Ըռքոյանը տեսել է, լուսանկարել, այդ հերոսապատումից մի ամբողջ շարք ունի։
Քաշաթաղում կռվել են նաև ոստիկանության զորքերը։ Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակն ստեղծվեց կազմավորված կամավորական ջոկատների հիման վրա ու տարիների ընթացքում հզորացավ։
Ամեն լուսանկար իր պատմությունն ունի. Զոհրաբ Ըռքոյանը դրանք մեկ առ մեկ հիշում է որպես թանկ հուշ, Արցախի ազատագրման, Արցախի սահմաններն ամուր պահելու վկայություն ու փաստ։
Քաշաթաղի շրջանի կամավորականները կռվել են նաև 2016 թվականի քառօրյային, Թալիշում, նաև 2020-ի 44-օրյայում։
Ժամկետային զինծառայողներ, հրամանատարներ, կամավորներ. բոլորը կողք կողքի 30 տարի պաշտպանել են Արցախի սահմանները։
600-ից ավելի լուսանկարները լուռ պատմում են արցախյան ազատագրական պայքարի, մեր հերոսների մասին, թե ինչպես էր 30 տարի ազգը բանակ դարձել։
1989 թվականից սեփական աչքերով տեսնելով կամավորական առաջին ջոկատների կազմավորումը, Արցախի ազատագրումը, այդ ընթացքում Հայոց բանակի ձևավորումն ու կազմավորումը, այդ ամենը որպես իրողություն ու փաստ արձանագրելով՝ Զոհրաբ Ըռքոյանը համոզված է՝ մենք երբեք չենք պարտվի, եթե լավ հրամանատրներ ունենանք։ Այս ազգը, այս բանակն Արցախ է ազատագրել ու 30 տարի պահել այն։
Արցախյան ազատամարտի 30-ամյա պատմությունը՝ լուսանկարներով։ Սա ենք մենք, սա է մեր էությունը և տեսակը։ Թույլ, անօգնական հուսլքվածի, պատվազուրկ հեղինակազրկվածի պիտակը մեզ փակցվել է միտումնավոր։ Մեր տղաներն իրենց կյանքով ապացուցեցին դա։