Անթալիայի դիվանագիտական ֆորումում մենք հավաքել էինք Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնյաներին՝ խաղաղության հասնելու ցանկությամբ։ Սակայն ԱՄՆ-ը ցանկանում էր շարունակել պատերազմը. Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ։
Չավուշօղլուն նաև մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները. «Մենք փորձում ենք օգնել նոր կառավարությանը և երկրի վերականգնմանը։ Սիրիայում նոր դարաշրջան է սկսվել, և Թուրքիան փորձում է ապահովել, որ անցումային կառավարության ջանքերը չտապալվեն։
Նախագահ Էրդողանը շատ ակտիվ է այս տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում։ Էրդողանը թիվ մեկ քաղաքական գործիչն է, ով կապեր է պահպանում և համագործակցում բոլոր կողմերի հետ։ Տարածաշրջանային տերությունները կարող են ավելի իրատեսական քայլեր ձեռնարկել հակամարտությունների կարգավորման համար: Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, բայց լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։
Սկզբում ՆԱՏՕ-ն երկիմաստ էր վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկխոսության հաստատմանը:
Բայց եթե Թուրքիայի քայլերը ժամանակին աջակցվեին, ապա պատերազմը տարիներ շարունակ շարունակելու փոխարեն, մենք կարող էինք սկզբնական փուլում հասնել հրադադարի և ապահովել Ուկրաինայի անվտանգությունը»,- աել է թուրք դիվանագետը։