Եթե Հայաստանի հետ խնդիր առաջանա Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված, ապա հավանականություն կա, որ այդ երթուղին անցնի Իրանի տարածքով։ Ադրբեջանը այս հարցում կապ է պահպանում իրանական կողմի հետ. Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքի երկու այլընտրանք կա, և դրանք այժմ քննարկվում են։
Աբդուլքադիր Ուրալօղլուն հավելել է նաև, որ շինարարական աշխատանքները ներկայումս շարունակվում են։
«Ներկայումս ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանում և մեր տարածքում աշխատանքի համար մրցույթ է անցկացվել։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կիլոմետր ճանապարհ։ Ինչպես արդեն նշեցի, երկու այլընտրանքներն էլ քննարկման փուլում են»,- ընդգծել է նախարարը։