Եթե ավտոբուսի վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում։ Այսօր՝ Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ նախադրյալներ չկան կասկածելու, որ միասնական տոմսային համակարգը հունվարի 1-ին գործարկելուն պատրաստ չի լինի ։
«Եթե որևէ իրավիճակում համակարգը խափանվում է, ամբողջ տրամաբանությունն այն է, որ ծառայություն ստացող քաղաքացին դրանից չտուժի։ Օրինակ, եթե ավտոբուսում վալիդատորը անսարք է լինում, քաղաքացուց չի պահանջվում, որ նա ալտերնատիվ միջոցով վճարի»,- ասաց Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով որ նման դեպքերը գնալով ավելի են նվազում։