Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Ադրբեջանի հանքերը Հայաստանն է շահագործում, ապա ինչո՞ւ միլիարդատեր են դառնում Իլհամն ու Էրդողանը

19/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լաչինի միջանցքի փակումը թափ է հաղորդել ադրբեջանցի հրոսակի վայնասուններին, թե Հայաստանը, սկսած 90-ականների սկիզբներից, ավելի քան 30 տարի անխնա շահագործում է Ադրբեջանի բնական հարստությունները: Ադրբեջանին անվերապահորեն ձայնակցում է մեծ եղբայրը՝ Թուրքիան: Մինչդեռ «մեկ ազգի այս երկու պետության» իշխանությունները շատ լավ գիտեն, որ Հայաստանը կամ հայ ժողովուրդն որևէ առչություն չունի ադրբեջանական այդ հարստությունների շահարկման հետ, եթե անգամ շահագործողների մեջ կան հայեր:

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին պետք է հայտնի լինի այն, որ Հայաստանը չի կարողանում օտարերկրյա շահագործումից պաշտպանել նունիսկ իր իսկ հանքերը: Այդ դեպքում ինչի՞ համար են շահագործման թուրք-ադրբեջանական վայնասունները. ըստ ամենայնի՝ հայերի հանդեպ ատելության պատեհ առիթը դրսևորելու, դրանով սեփական ժողովուրդների ագրեսիվ նկրտումները Հայաստանի դեմ ուղղորդելու Իլհամի և Էրդողանի շատ ազնիվ մղումով, որ իրենք ի վիճակի լինեն հեշտ ու հանգիստ կողոպտել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան:

Համենայն դեպս, Ադրբեջանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությանն առընթեր գործող Երկրաբանական հետազոտությունների գործակալության ղեկավար Ալի Ալիևը դեկտեմբերի 17-ին մամուլի ասուլիս է տվել, որտեղ հրապարակել է օտարերկրյա այն ընկերությունների ցանկը, որոնք իբր «հայաստանյան օկուպացիայի շրջանում ապօրինի շահագործել են Ադրբեջանի հանքերը»:  Ակամա հարց է ծագում՝ եթե հանքերը Հայաստանն է շահագործում, ապա ինչո՞ւ միլիարդները դոլարով կուտակում են Իլհամն ու Էրդողանը, սրանց ընտանիքի անդամները, հարազատներն ու մերձավոր շրջապատը:

Վերոհիշյալ ցանկի մասին դեկտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր թուրքական «Timeturk. net» կայքէջը: Ըստ տեղեկության՝ Երկրաբանական հետազոտությունների գործակալության ղեկավար Ալի Ալիևը ասուլիսում ասել է, որ օկուպացիայի տարիներին օտարերկրյա ընկերությունների ապօրինի շահարկման են ենթարկվել Ղարաբաղի և հարակից շրջանների հանքերը: Այնուհետև նա դրանց մեջ հրապարակել է կանադական Sterlite Gold-ի և First Dynasty Mines-ի,  շվեցարական Base Metals-ի, ռուսական Geopro Mayning Gold Company-ի, հայաստանյան Armenian Copper Programme-ի Շվեդիայի և Լիխտենշտայնի ընկերությունների հետ համատեղ, ամերիկյան Global Gold-ի և հնդկական Vedanta Resources- ի անունները:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանը՝ ընդդեմ Իրանի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Ապրիլից ատոմակայանը վերանորոգման նպատակով  հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից. Խուդաթյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանը՝ ընդդեմ Իրանի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական