Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվեց

2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները. հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Որոշումը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա, որն ուղղված էր ԵԱՀԿ գործող նախագահին  Հայաստանի վարչապետի և  Ադրբեջանի նախագահի՝ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման շրջանակներում։ Ինչպես հայտնի է, հանդիպմանը մասնակցել է  ԱՄՆ նախագահը։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Մինսկի համաժողովի շրջանակներում քննարկվող հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը։

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարված է ավարտել այս կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Որոշումը նաև անվավեր և ուժը կորցրած  է ճանաչում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը և որոշումները։

Այսպիսով, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նպատակով նախկինում ստեղծված բոլոր ինստիտուտները ճանաչվում են  իրենց արդիականությունը կորցրած՝ կապված հակամարտության կարգավորումից հետո ստեղծված նոր իրավիճակի հետ, և դրանք փակելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից։ Ինստիտուտները պաշտոնապես փակվել են։