Վրաստանում ծրագրվում են քաղաքացիական անկարգություններ կազմակերպել՝ ուժով իշխանությունը փոխելու նպատակով. ծրագրի հեղինակներից մեկը ՆԳՆ ղեկավարի տեղակալն էր Միխեիլ Սաակաշվիլու նախագահության օրոք. գրում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հայտարարությունը։
Նշվում է, որ պլանն իրագործելու համար Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեն ենթարկվում է վրացական ծագմամբ մարդկանց, այդ թվում՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Բատուրինի թիկնազորի նախկին անդամին, ինչպես նաև Սաակաշվիլիի մերձավոր շրջապատի անդամ Մամուկա Մամուլաշվիլիին, որը Ուկրաինայում գործող վրացական լեգեոնի հրամանատարն է։
Վրացական զլմները նաև հայտնում են, որ Վրաստանում քաղաքացիական անկարգություններ են նախատեսվում արտասահմանյան երկրների համակարգմամբ ու ֆինանսական աջակցությամբ։
Կործանարար գործընթացների մեկնարկի ժամանակահատվածն ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է ներկայացվի Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցը և Եվրամիության վերջնական զեկույցները Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ: