Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դիմակների արգելքից հետո Թբիլիսիի խորհրդարանը կքննարկի պիրոտեխնիկայի կանոնակարգումը

Փողոցներում դիմակներն արգելելու նախաձեռնությունից հետո «Վրացական երազանք»-ը նախատեսում է քննարկել պիրոտեխնիկայի կանոնակարգումը։

«Վրացական երազանքի» խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ իրենք կհետևեն եվրոպական պրակտիկային, բայց կընդունեն նվազագույն խստությունը։

Նա ընդգծել է հանրային միջոցառումների ժամանակ մարդկանց նույնականացման և պիրոտեխնիկայի կիրառման վերահսկման կարևորությունը՝ նշելով, որ դիմակները կարող են խրախուսել բռնի վարքագիծը։

Պիրոտեխնիկայի կանոնակարգման և դիմակ կրելու հարցերը ներառվելու են մեկ օրենսդրական փաթեթում:

Ավելի վաղ երկրի  վարչապետ Կոբախիձեն հայտնել էր, որ մինչև ամսվա վերջ կընդունվի օրենք, որով  կարգելվի միջոցառումների, հավաքների ժամանակ դեմքը թաքցնող դիմակներ կրել։