Փաստաբան Վահե Գրիգորյանը իր ՖԲ էջում գրում է, –
ՎԴ/6542/05/20 գործով ՀՀ վարչական դատարանը Իմ կողմից կազմված վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Davit Petrosyan-ի պահանջը և անվավեր է ճանաչել դիմակ չկրելու համար նրա նկատմամբ ոստիկանության կայացրած տուգանք նշանակելու մասին թիվ 1778 որոշումը։
Դատարանը անվավեր է ճանաչել նաև ոստիկանության վերադաս մարմնի այն որոշումը, որով Մեր՝1778 որոշումը անվավեր ճանաչելու պահանջը ոստիկանության կողմից մերժվել էր։
Իրավունքը և պրոֆեսինալիզմը միշտ էլ հաղթելու են իշխանական պոպուլիզմին, տգետիզմին և ապօրինությանը։
Շնորհակալություն: