Դիլիջանի ոլորաններում վաղ առավոտից ձյուն է գալիս, ինչի հետեւանքով ճանապարհը դժվարանցանելի է դարձել, կիլոմետրանոց խցանում է առաջացել։
Ճանապարհը մաքրող ոչ մի տեխնիկա չի աշխատում, աղ ու ավազ ցանված չէ։ Հավելեմ, որ ճանապարհը սպասարկում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն. հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։