Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դեսպան Տիգրան Բալայանն Ամստերդամի «deBALIE» կենտրոնում մասնակցեց «Եզդիների շարունակական ցեղասպանությունը» խորագրով հանդիպմանը

Օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն Ամստերդամի «deBALIE» կենտրոնում մասնակցեց «Եզդիների շարունակական ցեղասպանությունը» խորագրով հանդիպմանը, որին մասնակցում էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ և այլք:

Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ պատիվ ունի ներկայացնելու նաև Հայաստանի Եզդիական համայնքը և փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի եզդի պատգամավորի ուղերձը:

Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանը լինելով առաջին երկիրը, որ ճանաչել է Եզդիների ցեղասպանությունը կանգնած է մեր եզդի քույրերի և եղբայրների կողքին: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի համար և կարևորեց եզդի ժողովրդին նոր տառապանքներից փրկելուն ուղղված քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը: