Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դեպի Եվլախ՝ նվաստացուցիչ հանդիպման

Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է։

Առաջինն տեսանյութերն ու տեղեկությունը տարածել է ադրբեջանական կողմը։

Ինչպես նշում է ria.ru-ն, արցախյան պատվիրակությանն ուղեկցում է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

– դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

– լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: