Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դեղը չես ցանի, պետք է ներմուծվի․ նորշենցիներ

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

Նորշենցի Ալեքսանդր Պողոսյանը 12 տարի է, ինչ աշխատում է խանութում: Նման իրավիճակ չի հիշում: Խանութը դատարկվել է, լցնելու հույս էլ չկա:

Գյուղի տղամարդիկ էլ  բողոքում են դիզվառելիքի և բենզինի պակասից: Բայց ամենապահանջվածը ծխախոտն է: Չկա: 
Նորշեցիներն աշխատասեր ժողովուրդ են՝ ժամանակին ցանել ու այսօր էլ ստացած բերքն են օգտագործում: Հարեւաններին էլ բաժին հանում:

Անհաղթահարելի դժվարություններ էլ ունեն: Դեղը չես ցանի: Պետք է ներմուծվի: 

Նոր մարտահրավեր ունեն՝ ի դեմս հովհարային անջատումների:  Այն արդեն խնդիրներ է ստեղծում: 
Բլոկադայից մեկ ամիս անց՝ նորշենցիները չեն հուսալքվում: Հաստատակամ են՝ այս դժվարություններն էլ կհաղթահարեն: