Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ԱԳՆ Եվրոպական 4-րդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը քննադատել է թուրքական իշխանություններին՝ ընդգծելով, որ Ուկրաինային զինտեխնիկա տրամադրելով՝ Թուրքիան կրակի դարդարեցմանը չի՛ նպաստում։
«Մեկ անգամ չէ, որ Անկարան հայտարարել է, որ որպես միջնորդ՝ կրակի դադարեցման համար պատրաստ է անել հնարավորը։ Տրամաբանական է սակայն, որ Կիեւին զինտեխնիկա տրամադրելով՝ Թուրքիայի իշխանություններն ուղղակիորեն հակասում են իրենց իսկ հայտարարություններին»,- «РИА Новости»-ին տված հարցազրույցում ընդծել է պաշտոնյան։
Ս․Վ․