Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
«Պիտի վերահաստատեմ, որ այս գործով որոշորմները թելադրվում են դատարանին, ոչ թե այս դատարանի կողմից կամ այս դատարանում են կայացվում որոշումները։ Սա բացատրություներից մեկն , թե ինչու միջնորդությունը մերժվեց։ Դատարանը սրանով ինքն իրեն և ընդհանրապես դատավարությունը փակուղի մտցրեց։
Եթե առաջին ատյանի դատարանը գտել է, որ խնդրի սահմանադրականության հետ կապված հարց չի տեսնում, ապա վերաքննիչ դատարանը չի կարող պարտավորեցնել, որպեսզի առաջին ատյանի դատարնը դիմի Սահմանադրական դատարան, հետևաբար մեր բողոքարկումն անիմաստ կլինի»,- նշել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումնաը։