Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Դատարանը մերժել է ռազմագերու կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի դատարանում («Աջափնյակ-1» նստավայր) քննության է առնվել ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված ՀՀ ԶՈՒ զինծառայող Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննչական մարմնի միջնորդությունը։

Դատարանը մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։

Որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանյանը։