Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Դատավոր Կարեն Ֆարխոյանը քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգեց 3 ամսով

Դատարանն անփոփոխ թողեց քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը՝ այն երկարաձգելով 3 ամսով։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգեց 3 ամսով:

Ըստ նրա՝ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու նրա պատշաճ վարքագիծը:

Կալանքի հիմքերը դատավոր Ֆարխոյանի կարծիքով՝ չեն վերացել:

Լիդյա Մանթաշյանը Բագրատ Սրբազանի օգնականն է և անցնում է «Ահաբեկչության» գործով։
Հիշեցնենք, որ Սրբազան Պայքարի  գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։