Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատավոր Արշակ Մաթևոսյանը  ինքն իր որոշումը բեկանել է. Լիանան և իր փոքրիկն ազատ են արձակվել

17/07/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Factor.am-ը գրում է.

Հուլիսի 11-ին 3 ամսով կալանավորված երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը, որն 8 ամսական երեխայի հետ սկզբում տեղափոխվել էր «Աբովյան» ՔԿՀ, ապա՝ քաղաքացիական հիվանդանոց, ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը, որն օրեր առաջ կալանքի որոշում էր կայացրել, այսօր նոր որոշում է կայացրել և փոխել Հարությունյանի խափանման միջոց կալանքը, սահմանելով վարչական հսկողություն և ստորագրություն չհեռանալու մասին։

Ըստ որոշման՝ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պահվածքի փոփոխությունը և 3 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Թե ինչպես է դատարանը հասկացել, որ Հարությունյանի վարքագիծը փոխվել է կամ արդյոք նախորդ որոշման ժամանակ դատարանը հաշվի չէր առել 3 երեխայի հանգամանքը, դժվար է ասել։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի,  Հարությունյանն օժանդակել է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն:

Փետրվարին նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, սակայն Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել հունիսի 16-ի նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից։ Որոշում է կայացվել նրան հարկադրաբար ներկայացնել դատարան, որը ևս չի կատարվել, քանի որ ոստիկանների գնալու պահին կինը տանը չի եղել։ Հեռախոսազրույցների ժամանակ էլ Հարությունյանը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատական նիստերին, քանի դեռ նոր պաշտպան չունի։

Այս ամենից հետո, հուլիսի 8-ին դատարանը խստացրել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանքը, սակայն սա ևս չի իրագործվել. Հարությունյանն ապրելիս է եղել վարձով, իսկ տանտերը հրաժարվել է, որ իր տան մեջ տնային կալանքն իրականացվի։ Դատարանի հիմնավորմամբ՝ այս ամենից հետո հիմքեր են առաջացել ընտրելու ամենախիստ խափանման միջոցը։

Հարությունյանի կալանավորման որոշումը դժգոհությունների ալիք էր բարձրացրել, արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպանը, մորը և երեխային այցելել էր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ավելին, մի խումբ պատգամավորներ անձնական երաշխավորություններ էին ներկայացրել դատարան, որ Հարությունյանի խափանման միջոցը փոխվի, սակայն դատարանն այսօր չի քննել այդ միջնորդությունը, քանի որ ստորագրած պատգամավորները դատարան չէին ներկայացել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Հաջորդ գրառումը

Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դաս անելու նոյեմբերյանցի աշակերտները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դաս անելու նոյեմբերյանցի աշակերտները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական