Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց մենք դատապարտում ենք Բաքվի գրաքննությունը տարածաշրջանում։ Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
«Լրագրողները ստիպված են եղել փախչելու, և այժմ պոտյոմկինյան [ցուցադրական բարեկեցության նպատակով՝ կեղծ տպավորություն ստեղծելու, ինչ-որ բանի իրական վիճակը թաքցնելու համար» նախագծված] գյուղեր թույլատրվում է այցելել միայն ադրբեջանական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,-ասված է հայտարարության մեջ։