«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս հերքել է տեղեկությունը, թե նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նշենք, որ այդ տեղեկությունները շրջանառվել են լրատվամիջոցներում։