Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք նախապատրաստելու մեջ։
Մեղադրանքի համար հիմք է ծառայել հունիոի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որում մի 3-րդ անձ ասում է՝ Ղազարյան դավոն 1.400.000 դրամը տվել է Արմանին։
ԿԸՀ-ի դիմաց, երեկ Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ եթե այդ Արմանի մասին է խոսքը, ապա նա իր ընկերն է, բայց նրան ոչ մի գումար չի տվել։
Հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Ղազինյանը ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել։
