Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի, երեք ամիս ժամկետով

Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:

Մանրամասները հաջորդիվ:

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Դատապարտվեց ազատազրկման 6 տարի, երեք ամիս ժամկետով։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նաև ՀՀԿ-Ի կողմից, իմպիչմենտի շրջանակներում առաջադրված, վարչապետի թեկնածու էր։ Ըստ 3-րդ նախագահի նրանք այլ ֆիգուր չունեին։

Քաղաքականության մեջ պատահականություններ և զուգադիպություններ չեն լինում, համապետականին ընդառաջ ևս մի համայնքապետի չեզոքացրեցին։

Արեգ Սավգուլյան, պատմաբան

Քիչ առաջ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին նիկոլական դատարանը կարդաց 6 տարի 3 ամսվա դատավճիռ և անսպասելիորեն որոշեց անհապաղ կալանավորել:

Դավիթ Համբարձումյանը այս պահին աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: