Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Դավիթը՝ խենթ, նպատակասլաց, աշխատասեր, կենսուրախ, նա արդեն պետք է վերադարձած լիներ բանակից (տեսանյութ)

                                     Դավիթը…

Դավիթը՝ խենթ, նպատակասլաց, աշխատասեր, կենսուրախ: Նա արդեն պետք է վերադարձած լիներ բանակից, շարունակեր ուսումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, միաժամանակ աշխատեր ու իր երազանքների հետևից գնար:

Դավիթ Գևորգյանը 2019-ին էր զորակոչվել, ծառայում էր Վայքում, ականանետորդ էր: Հոկտեմբերի կեսերին նրանց տարել են Ջրական: Հայրը սեպտեմբերի 27-ից կամավոր մեկնել էր պատերազմ, բայց չգիտեր, որ որդուն էլ են Արցախ տարել: Դավիթը հարազատներից թաքցրել է, որ Վայքից իրենց տեղափոխել են Ջրական՝ առաջնագիծ:

https://youtube.com/watch?v=2xCHus1ap58