Այն արվում է ատելությունից դրդված․․․
Դավաճանությունը մահից էլ զարհուրելի է, որովհետև նրա մեջ կա հպարտություն, վախկոտություն, նախանձություն, դաժանություն, նենգություն, թշնամություն, ագահություն, քեն, սուտ, սիրո բացակայության օտարածին մի
ոխ…
Այն ահավոր, աններելի, ստոր սովորություն է, նզովք, որը չար պտղի պես կախված է արդարության ծառից…
Ազգուրաց ճիվաղները ավելի հաճախ վաճառում են մտերիմներին, հարազատներին, ընկերներին, Հայրենիքը…
Հայրենավաճաառ, ապերախտ անօրենները չեն հասկանում, որ հայրենի սրբավայրերը, հողը, ջուրը, հաղթանակը, չի վաճառվում , որովհետև այն <<գնորդ>> չունի…
Դավաճանությունը անգամ տհաճ, զզվելի է նրանց աչքին, ում ծառայություն են մատուցում, ուստի նրանց չեն խնայում իրենց տերերը․․․․
Որքան անձնազոհ են եղել հայ հերոսները, նույնքան էլ ստոր, նյութապաշտ ու մորթապաշտ են եղել հայ և օտարազգի դավաճանները․․․
Ես նախընտրում եմ միայն մեկ տարի ապրել, քան մի օր, նույն երկրում ապրել Հայրենիքի դավաճանի հետ…
Վիրավոր մարմինը կբուժվի, բայց խոցված սրտի վերքը կապրի հավերժ․․․
Եթե Հայրենիքի բարոյազուրկ դավաճանը մնում է անպատիժ, ապա իշխանությունը դրանով այլասերում է հայ ազգի արժեհամակարգը…
<<Չարիք մի գործիր և քեզ վրա չարիք չի գա>> Սիրաք
Պատմությունն ապացուցել է, որ դավաճանները երկար կյանք չեն ունենում:
<<Իմն է վրեժխնդրությունը>> (Բ Օրինաց ԼԲ 35):
Տեր Հարություն քահանա Ավագյան․․․