Դանիայում պատրաստվում են սերիալ նկարել վերջերս գահից հրաժարված թագուհու՝ Մարգարետ Երկրորդի մասին։ «The Guardian» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ սերիալի հեղինակները, հավական է, այն նկարեն Մեծ Բիտանիայի լուսահոգի թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի մասին պատմող նովելի՝ «Թագ»-ի նմանությամբ։
Սերիալը կոչվելու է «Af Guds nåde» («Աստծո կամքով»): Դրա ստեղծման վրա Դանիայի կառավարությունն աշխատում է արդեն մեկուկես տարի։
«Աստծո կամքով» սերիալը կպատմի թագուհի Մարգրետի ընտանիքի եւ նրա կառավարման տարբեր փուլերի մասին։ Դեռեւս հայտնի չէ՝ սյուժեում ներառվե՞լ է արդյոք միապետի՝ գահից հրաժարվելու հանգամանքը, որ տեղի է ունեցավ այս տարվա՝ 2024-ի ամանորի գիշերը»,- գրում է պարբերականը։
Նշենք, որ հունվարի 14-ին Մարգրեթ Երկրորդը Դանիայի վերջին 900 տարվա պատմության մեջ գահից հրաժարված առաջին միապետն է։
Հավելենք, որ 83-ամյա թագուհուց հետո թագավորական գահն անցել է որդուն՝ Ֆրեդերիկ 10-րդին։
Ս․Վ․