Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ

Գրենլանդիան այսօր Դանիայի մի մասն է։ Սա մեր տարածքն է և չի վաճառվում.  ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե ԱՄՆ-ն ցանկանում է ձեռք բերել Գրենլանդիան։

Վարչապետը համաձայն է ԱՄՆ այն տեսակետի հետ, որ Արկտիկայի տարածաշրջանի անվտանգությունն ու պաշտպանությունը գնալով ավելի է կարևորվում. «Երբ խոսքը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, մենք կարող ենք առաջընթացի ճանապարհ գտնել»: