Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրառումը լայքելու համար ոստիկանին ուղարկել են հարկադիր պարապուրդի

13/08/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է, որ “Հարգելի′ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, երկարատև հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի ուղեգիր «նվիրած» անձանց շահերից:

Այո, անձանց, քանի որ այն պատճառը, որի հետևանքով ես հարկադիր պարապուրդում եմ, մի քանի պագոնակիր անձինք են, ովքեր ոտնահարել են իմ` ազատության իրավունքը և հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» գրառումը:

Այո ինձ համար Արցախը գերագույն արժեք է և ցանկացած զտարյուն հայի համար Արցախը պետք է լինի գերագույն արժեք:

Պարոնայք սպաներ, օրենքի պահապաններ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Եվ միանշանակ, ֆեյսբուքում և առհասարակ, առցանց տիրույթում աշխատանքային ժամերից դուրս այս կամ այն գրառումը լայքելը իմ իրացվունքն է, և լայքելու պատրվակով ինձ այս դժվար պայմաններում ռեզերվ ուղարկելը հակասահմանադրական, հակաօրինական երևույթ է:

Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որը կենդանի փաստ է և հիմնավորում է իմ այն թեզը, որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի և կամայական կերպով:

Պարոնայք պատասխանատուներ, բարձրաձայնածս հարցին լուծում չտալու դեպքում, խոստանում եմ հրապարակել ինձ մոտ եղած ապացույցը:

Սա ընդունեք ոչ թե որպես շանտաժ, այլ երկխոսության հրավեր և արդարացի ու օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու կոչ:

Ի վերջո, ոստիկանության առաքելությունը ապօրինությունների կանխումն ու չթույլատրումն է, իսկ այս դեպքում դուք ինքներդ եք ոտնահարում ձեր ստանձնած առաքելության առանցքային գաղափարը, ինչը, միանշանակ, պատիվ չի բերում ձեզ:

Հարգեք օրենքը, հարգեք ձեր գործընկերներին, թեկուզ և, ձեզանից ցածր կոչում ունեցող ոստիկաններին, ովքեր վաղվա գեներալներն են, ի վերջո, ոչ ոք հավերժ չէ և ոչինչ հավերժ չէ, բացի ձեր կատարած գործերից…

Հետևություննե′ր արեք և վերանայեք ձեր գործելաոճը: ԵՎ հիշեք՝ ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Բարին ընդ ազգիս…

Պատիվ ունեմ…

Ձեր` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Իլոն Մասկն արձագանքեց բելառուսների օգնության խնդրանքին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով. ուղիղ

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Հաջորդ գրառումը

Իլոն Մասկն արձագանքեց բելառուսների օգնության խնդրանքին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական