Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

«Գումի շուկայում» մսավաճառներ են բերման ենթարկվել

Վաղ առավոտից ոստիկանները, ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու իրացվող մսի նկատմամբ։

«Ամբողջ տարի չեք եկել, հիմա հայտնվել եք: Հարցին լուծում տվեք, միայն այսօրվանով չէ»,- նշում էին մսավաճառները:

Մսավաճառներից մեկը, որը համաձայն չէ, որ իր մթերքը առգրավեն, ինքնահրկիզման փորձ է արել, նրա ինքնազգացողությունը տեղում վատացավ, ոստիկանները փորձեցին օգնություն ցույց տալ։

ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են՝ չեն պահպանել կանոնները։

Իրավիճակը այնքան լարված էր, որ եկել էին նաև կարմիր բերետավորները:

Երևանի Գումի շուկայում Սննդամթերքի տեսչական մարմնի կողմից անցկացված ստուգումների ընթացքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կան բերման ենթարկվածներ։

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ անցկացված ստուգումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները պարզապես ապահովել են հասարակական կարգը։ 

ՆԳՆ խոսնակը նաև հավելեց, որ բերման ենթարկվածների թվաքանակի վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Կիսվել