Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական պարտության հետ, ինչն անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը.Զուրաբյան

13/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական ապաշնորհության եւ պարտության հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Միրզոյան-Լավրով հանդիպման դրվագներին:Նա, մասնավորապես, գրել է.«Եթե մի կողմ դնենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի խրոխտ «մուննաթը» (որի համար չգիտես ինչու ուրախացել են հայ լսարանի սրտները հովացնող ցուցադրական պոզան արդյունավետ դիվանագիտությունից էդպես էլ չտարբերող մարդիկ), ապա այսօր, հոկտեմբերի 13-ին, Միրզոյան֊Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետեւյալն է.

1. Լավրովն ասել է, որ Հայաստանի դիմումից անմիջապես հետո ՀԱՊԿ֊ը գագաթնաժողով է հավաքել, Հայաստան ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ շտաբի ղեկավարին, որոնք մեկ ամիս կամ մեկ ամսից ավելի է, ինչ առաջարկել են դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածք, սակայն դա տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ֊ի նախագահող երկիրը՝ Հայաստանի մինչեւ հիմա «ազատ ժամանակ» չի գտել համապատասխան նիստ կազմակերպելու համար

2. Միրզոյանը հակադարձել է, ասելով, որ փորձել են ՀԱՊԿ նիստ հրավիրել, բայց մասնակիցների ժամանակացույցերը դա թույլ չեն տալիս

3. Լավրովն ասել է, որ կոնկրետ ժամկետով առաջարկ չեն ստացել, եւ որ ամեն պահի պատրաստ են օնլայն ռեժիմով նման գագաթնաժողով ունենալ։

Եւ այսպես, երկու տարբերակ է հնարավոր.

ԿԱՄ՝ ռուսները ստում են, եւ Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ հստակ ժամկետով նշանակել է ՀԱՊԿ֊ի նիստ՝ դիտորդական առաքելության ուղարկման օրակարգով, որին ռուսները եւ կազմակերպության մյուս անդամները չեն արձագանքել, բայց Միրզոյանը դա չբացահայտեց (իսկ դա ապացուցելը շատ հեշտ է, եթե կան համապատասխան փաստաթղթեր)։

ԿԱՄ՝ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել եւ առիթ է տալիս ՀԱՊԿ֊ին իր անընդունելի պասիվության համար մեղադրել նախագահող Հայաստանին։

Երկու դեպքում էլ մենք գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական ապաշնորհության եւ պարտության հետ, ինչն առավել անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Ամիր Աբդոլահիան

Հաջորդ գրառումը

Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է անցկացվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025
Նորություններ

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025
Նորություններ

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է անցկացվում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական