Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գործող իշխանությանը մեսիջ ենք տալիս, որ նրանք 2026-ից հետո չեն լինելու». ընդդիմադիր նախաձեռնությունների միավորման նոր հուշագիր է ստորագրվել

23/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում այսօր «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշեց Նարեկ Մանուկյանը, այս հուշագրի ստորագրումով իրենք ուզում են ցույց տալ, որ եկել է ժամանակը՝ Հայաստանում «ես»–երի մրցակցությունը փոխարինելու ենք «մենք»–ի գաղափարով։

«Հայաստանում առաջնային խնդիրը հասարակության պառակտվածությունը է։ Այն խնդիրները, որոնք այսօր առկա են, առանց մենքի, առանց հասարակության համախմբման անհնար է լուծել, և այս հուշագիրը իրականում առաջին հերթին մեսիջ է, որով ցույց ենք տալիս, որ այստեղ ոչ թե «ես»–երի մրցակցություն է, այլ «մենք»–ի գաղափարն է գերակայում, այլապես մենք կարող ենք համագործակցել առանց հուշագրի ևս  և բազմաթիվ լավ գործեր անել։

Մի փոքր անդրադառնալով մեր ուժերի նմանությանը, ես ուզում եմ առանձնացնել, որ մենք յուրաքանչյուրս մարդիկ ենք, որոնք իրենց ոլորտում ճանապարհ են անցել և որոշակիորեն կայացել են։ Հայաստանը միմիայն այն մարդիկ կարող են տանել լավ ապագայի, որոնք իրենց ոլորտում կայացած են, այսինքն տեխնոկրատներ են։ Բայց այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կա. այդ տեխնոկրատիզմը պետք է անպայման համատեղվի մեր ազգայինի հետ։ Այսինքն մարդ, ով ընդունում է իր ազգայինը, խոսում է հայերեն, քրիստոնյա է, ընդունում է մեր պատմությունը, մեր մշակույթը և առաջնահերթ համարում է։ Մեզ առաջին հերթին համախմբել է այս բոլոր գաղափարների միասնությունը»,- ասաց Մանուկյանը։

Ինչպես իր հերթին հավելեց Նաիրի Սարգսյանը, Հայաստանում շատ վաղուց այլևս չկա քաղաքականություն, չկա ապաքաղաքականություն, Հայաստանում գոյություն ունի գոյության պայքար։
«Իսկ գոյության պայքարի ժամանակահատվածում Հայաստանն այս իրավիճակից հանելու համար, զարգացնելու, հզորացնելու, այնուհետև հարատևման համար կայուն նախադրյալներ ստեղծելու համար անհրաժեշտ է բացառապես տեխնոկրատիա։ Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի, շատ խորն ենք մենք դրա մեջ ընկնում, շատ խորն ենք ուսումնասիրել, ուղղակի այլ տարբերակ հնարավոր չի և մեկ մարդու անելիք չի։

Եվ այստեղ նույնիսկ, եթե կարող են լինել մտածելակերպի, մոտեցումների ծրագրերի տարբերություններ, մարդկանց միջև, որը նորմալ ու բնական երևույթ է, ություններ, մենք դա ոչ թե դիտարկում ենք որպես խոչընդոտ, այլ որպես հնարավորություն և որպես ուժերի համադրման արդյունքում ավելի հզորացում։

Այս հուշագրով նաև մեսիջ ենք տալիս գործող իշխանությանը, որ նրանք 2026 թվականից հետո, իհարկե, Աստված մի արասցե մինչև 2026-ը մնան, բայց 2026 թվականից հետո նրանք չեն լինելու։ Մենք ունենք պլանավորում, որը իրագործում ենք, մեկնարկել ենք մոտավորապես մեկ տարի առաջ, բայց ժամանակ առ ժամանակ սրում ենք ու գնալով շատ ավելի ենք սրում։

Իշխանության թերացումները և այլընտրանքը պարբերաբար հանրության ներկայացնելով։ Օրինակ՝ իշխանության արածի արդյունքի բացասական հետևանքները և դրա տեխնոկրատ լուծման դրական արդյունքը ներկայացնելով։ Հասարակությունը, բնականաբար, դա տեսնելով և գիտակցելով, տրամադրվում է իշխանության հեռացման գործընթացին։

Այլ հարց է մենք ինչպես հասարակության տրամադրությունները կարող ենք զարգացնել՝ ընտրություններին մասնակցելու միջոցով. միայն դա տեղի ունենա, թե՞ այդ թվում փողոցային պայքարի միջոցով տեղի ունենա։ Երկու սցենարներ մեր տեսադաշտում կա»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ սա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության՝ թվով երկրորդ հուշագիրն է։

«Իհարկե, և՛ «Արմենիա 2026-ը», և՛ «Հայաստանը ես եմ»-ը կաշկանդված չեն այս հուշագրով, կարող են համագործակցությունը և առանձին, և բազմակողմ ձևաչափով ավելացնել։ Մենք տրամադրված ենք միմյանց հետ էլ հուշագրի շուրջ աշխատելու ժամանակ, միմյանց հետ մեր գաղափարները կիսելու և քննարկելու։ Ցանկացած առողջ ուժ, որ այս տրամաբանության ներքո տեղավորվում է, այսինքն տեխնոկրատ է, ազգային է, և պատրաստակամ է ու անձամբ ստանձնում է պատասխանատվություն, ապա մենք այդ ուժերի և մարդկանց հետ միավորվելու ենք։

Շատ են դեպքեր, երբ մարդիկ, այո՛, տեխնոկրատ են, այո՛ ունեն խնդիրների լուծման ունակություններ, բայց դիստանցավորվում են քաղաքականությունից։ Սա քաղաքականություն չի, սա գոյության պայքար է, և այստեղ մեր գիտակցումը, ամեն դեպքում երկու նախաձեռնությունների անդամների գիտակցումը հետևյալ է. ո՞վ, եթե ոչ ես, ես ո՞ւմից եմ հայրենիք պահանջում, բացառապես ինձանից իրավունք ունեմ և պարտավոր եմ ինձանից պահանջեմ, ցանկանում եմ ունենալ երկիր, ապա պարտավոր եմ պայքարեմ և անձամբ պարտավոր եմ աշխատել դրա շուրջը»,- շեշտեց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական