Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գորիս. Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 4867 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին՝  2643 ընտրող

Գորիս խոշորացված համայնքում 18  ընտրատեղամասից 15-ից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։

Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 4867 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել  2643 ընտրող։

Այս պահին Առուշ Առուշանյանը կալանավորված է: