Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորիսը երբեք և ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել և չի էլ պարտվելու․ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»

23/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։

Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ 

– Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին:

– Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով և երբեք «սև ու սպիտակ» կամ «մերոնքական-ձերոնքական» չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, ուստի Աստծո կամոք եղավ այն, ինչ պետք է լիներ։ 

-Եթե այս ընտրություններին էլ առաջադրվեիք «Հայաստան» դաշինքի կողմից, հաղթանակ կունենայի՞ք:

– Կարծում եմ՝ պատկերը նույնը կլիներ։

– Տեղյա՞կ եք, որ մարզպետը և նրա մերձավորները Ձեր օգտին են աշխատել, Ձեր «քավորության» մասին է խոսվում:

– Կարող եմ միանշանակ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ 

– ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:

– Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք և ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել և չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:

– Ձեզ չընտրողներին ի՞նչ կուզեք փոխանցել:

– Մենք միասնական ընտանիք ենք, միշտ ունեցել ենք կառուցողական հարաբերություններ, որոնք, անշուշտ, շարունակելու ենք:

– Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:

– Իհարկե, ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի՝ ղեկավարում եմ Գորիս համայնքը և համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:

– Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։

– Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե նկատի ունեք քննարկվող «միջանցքի» կամ նվեր տված ճանապարհի և Սև լճի հարցերը, ապա վստահ կարող եմ ասել, որ մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Հաջորդ գրառումը

Մենք չենք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող թուրքի զորքի ձայնը. Լիլիթ Գալստյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը

05/06/2026
Մշակութային

Առեղծվածային վրձնի տիրակալը

05/06/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Մենք չենք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող թուրքի զորքի ձայնը. Լիլիթ Գալստյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական