Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գնահատական կլինի. Ավինյանը չպատասխանեց Նոր Նորքի թաղապետի հրաժարականին վերաբերող հարցին

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 3-ին, խուսափեց պատասխանել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին:

Լրագրողների հարցերին ի պատասխան Ավինյանը կարճ պատասխանեց. «Գնահատական կլինի»:

Ավինյանը նաեւ անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս որեւէ գնահատական կատարվածին չի տվել:

Infoport.am