Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գյումրին ու Հայաստանը օր առաջ պետք է ազատվի ձեզանից. Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Հիմա էլ Գյումրիի ընտրություններում է իշխանությունը ժողովրդին «վախեցնում» նախկիններով։

10 տարի ձեզ թալանել են, հիմա էլ են ուզում գան թալանել։

10 տարի երկիրը քանդելեն, հիմա էլ ուզում են Գյումրին քանդեն։

Լու՞րջ։

Բա էս 7 տարի է ու՞ր են այդ մարդկանց դատավճիռները, բանտային կյանքը։ Թե ձեզ ձեռնտու է նախկինների դեմ հավերժ պայքարը՝ հանուն իշխանության պահպանման։

Երկիրը այն օրի եք հասցրել, որ հերիք չի նախկինների մտքով անցնում է ընտրություններին մասնակցել, մի բան

էլ իրենց ընտրող կա։

Սա է ձեր ու ձեր իշխանության լավագույն գնահատականը։

Իսկ Գյումրին ու Հայաստանը օր առաջ պետք է ազատվի ձեզանից, մնացածը արդեն ձեր գործը չէ»։