Ամերիկացի ու կանադացի գիտնականները քիմիական հատուկ նանոկազմություն են ստացել, ինչը թույլ է տալիս արյան շրջանառության ժամանակ մոլեկուլներից կլանել պոլիֆոսֆատն ու առանց արնահոսության ռիսկի, (այն, հիմնականում, հակամակարդիչների ընդունումից հետո է առաջանում) կանխել թրոմբոզի ձևավորումը։ Այս մասին ռուսական ТАСС գործակալությունն է գրում՝ հղում անելով Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հրապարակած հետազոտության արդյունքներին։
Հայտնի է, որ հակամակարդիչների ընդունումից հետո մեծանում է արնահոսության հավանականությունը կամ ռիսկը, բայց վերոնշյալ համալսարանի գիտնականների շնորհիվ՝ մարդու արյան մեջ ներարկվող դրական մոլեկուլները բացասական մոլեկուլներին կարողանում են իրենց վրա առնել ու կանխել թե՛ արնահոսությունը, թե՛ թրոմբոզի գոյացումը։
Ս․Վ․