Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գերմանիան փակել է երկրում Իրանի բոլոր հյուպատոսությունները

Գերմանիայի կառավարությունը որոշել է փակել երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները. հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին։

Գործակալության  տեղեկություններով՝ խոսքը Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում եւ Մյունխենում դիվանագիտական ​​ներկայացուցչությունների մասին է։

Բեռլինում Իրանի դեսպանատունը կշարունակի գործել։

Գերմանիայի իշխանությունների այս որոշումը, ինչպես նշում է DPA-ն, արձագանք է Իրանում Իրանի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Ջամշիդ Շարմախդի մահապատժին։