Գերմանիան չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, Ուկրաինայում նորմալացման դեպքում անհրաժեշտ կլինի վերսկսել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Նման տեսակետ է հայտնել Սաքսոնիայի վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Մայքլ Կրեխմերը շաբաթ օրը հրապարակված Funke Group թերթին տված հարցազրույցում։
«Մենք հիմա տեսնում ենք, որ չենք կարող հրաժարվել ռուսական գազից, այդ թվում նաև մեր պատժամիջոցները դարձել են այս դեֆիցիտային իրավիճակի պատճառը»,- ասում է նա։ «Մենք պետք է մեր ամբողջ ուժով փորձենք վերջ տալ այս հակամարտությունը [Ուկրաինայում], ապա նորից սկսել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Զենքը պետք է լռի: Համաշխարհային հանրությունը պետք է ոտքի կանգնի, որպեսզի այս հակամարտությունը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է վերադառնան դեպի բանակցությունների սեղան», – մատնանշեց Կրեխմերը: «Մեր նպատակը պետք է լինի Ուկրաինայի վրա հարձակման ավարտից հետո նորից գազ գնելը Ռուսաստանից: Ներկա իրավիճակում դա հնարավոր չի լինի, և խնայողությունն էլ օգուտ չունի և դրանով տաք ձմեռ չենք ունենա»,- ասել է քաղաքական գործիչը՝ մատնանշելով գազի այժմյան բարձր գինը։