Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումը ոչ թե սառը, այլ հենց «ամենատաք» պատերազմի ուրվականներին է կանչում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին օրերին մենք ականատես եղանք Ուկրաինային ռազմական սպառազինությունների մատակարարումների մեկնարկին (մասնավորապես, խոսքը 1000 հակատանկային շարժական հրթիռների, 500 «Ստինգեր» շարժական զենիթահրթիռային համակարգերի, Կիեւին գերմանական արտադրության զենք փոխանցելու՝ երրորդ երկրներին թույլտվություն տալու մասին է: Սա հակասում է Բեռլինի նախկին հավասարակշռված դիրքորոշմանը: Կրկին, ինչպես պատմության մեջ բազմիցս եղել է, գերմանական հողից եկող զենքը կուղղվի ռուս զինվորների դեմ։ Այս ֆոնին հատկապես ցինիկ հնչեցին Գերմանիայի եւ Ռուսաստանի ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի կարեւորության մասին կանցլեր Շոլցի հավաստիացումները»,- ասել է Զախարովան:
Պաշտոնական Բեռլինն, ըստ ամենայնի, իրեն հաշիվ չի տալիս, որ ներկա իրավիճակում մատակարարվող զենքերը ուկրաինական տարածքում հեշտությամբ կարող են նեոնացիստների, ահաբեկիչների եւ կողոպտիչների համար ավար դառնալ: