Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գերասիմ Վարդանյանն ու ՀՅԴ մի քանի ներկայացուցիչ բերման են ենթարկվել

ՀՅԴ մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել. տեղեկությունը հայտնել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։

Թե ինչ գործով է խուզարկություն իրականացվել, հայտնի չէ։