Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեղարքունիքի մի շարք գյուղերում ծորակից հոսում է խմելու վտանգավոր ջուր. պատճառը ադրբեջանական ներկայությունն է

03/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին. այս մասին հայտնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Այս առնչությամբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հաղորդել է. «Մարզային հերթական այցելություններիս ժամանակ 2022-ի հունվարին եղել եմ Գեղարքունիքի Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերում։ Բնակիչները տեղում հրատապ խնդիր էին բարձրացրել առ այն, որ Գեղամասար և Սոթք համայնքներին սպասարկող «Տերտերի ձոր» կոչվող հատվածով անցնող՝ 2002թ․ կառուցված ջրատարը, Նորաբակ համայնքի ջրային ակունքի տարածքը, Գեղամաբակ և Ջաղացաձոր համայնքների ջրային ակունքը թշնամու ներխուժման հետևանքով գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բնակիչները խմելու ջրից թունավորման մտավախություններ ունեին, ինչի համար ջուրը բերում էին հարակից համայնքներից, որն էլ բազում անհարմարությունների պատճառ էր դարձել։

Այսպիսով, նախորդ տարվա մայիսի 13-ից ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում մարդիկ զրկված են կենսական իրավունքներից, ուստի խնդրի լուծման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտություն կար։

Պաշտոնական գրություններիս ի պատասխան քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր, որ վերջին անգամ ս.թ. հունվար ամսին և փետրվար ամսվա 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել, Ջրային կոմիտեն էլ նշում էր, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում և առաջարկում էր դիմել լիազոր պետական մարմնին, աշխատեցի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

Եւ ահա տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ի պատասխան իմ գրության, հայտնում է, որ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ, Ջաղացաձոր համայնքների ջրամատակարարման համակարգերի զննում, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի Կարգադրագրով կասեցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր բնակավայրի մի մասի և ամբողջ Գեղամաբակ բնակավայրի ջրամատակարարումն ապահովող և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը։

Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ և Ջաղացաձոր բնակավայրերի խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների արդյունքների՝ Սոթք բնակավայրի «Զավենի Ձոր» աղբյուրի ջրի ծորակից, Նորաբակ բնակավայրի գյուղամիջյան սկզբնամասի խմելու ջրի ծորակից, Ջաղացաձորի գյուղամիջյան առաջին աղբյուրի ծորակից վերցված ջրի նմուշները չեն համապատասխանել Նորմերի պահանջներին:

Իմ կողմից բարձրացված խնդրի լուծումը մոտ 5 ամիս է, դեռ չկա: Տեղեկացա, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր՝ 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար։ Հետեւողական կլինեմ, որպեսզի ՀՀ սահմանամերձ շրջանի բնակիչների կենսական խախտված իրավունքները վերականգնվեն եւ մարդկանց առողջությունը չվտանգվի՝ միայն ծորակից ջուր խմելու պատճառով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայում հրդեհվել է «Գրանդ Սետուն պլազան»

Հաջորդ գրառումը

Մինչև ժամը 11-ը ոստիկանները հատուկ տարածք են տեղափոխել շրջանավարտների վարած 20 մեքենա. այսօր «Վերջին զանգն» է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
Նորություններ

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025
Նորություններ

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025
Հաջորդ գրառումը

Մինչև ժամը 11-ը ոստիկանները հատուկ տարածք են տեղափոխել շրջանավարտների վարած 20 մեքենա. այսօր «Վերջին զանգն» է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական