Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանական հետախուզությունը «մեծ խաղի» մեջ է մտնում Հայաստանում. ИА REX

13/03/2024
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության սառեցման մասին և բացատրեց դա այն պատճառով, որ նրա պայմաններն իբր չեն կատարվել Երևանի նկատմամբ, հատկապես 2021-2022 թվականներին, Հայաստանի անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ գեներալի կոչումով, հայտնեց տողերիս հեղինակին. «Հիմա Հայաստանի քաղաքական բեմահարթակում սպասեք Մեծ Բրիտանիային»: Նա ելնում էր ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, թե հենց բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանություն բերելու նախագիծը»: Նրա խոսքով՝ այդ պլանը բաղկացած է եղել մի քանի փուլերից. Հայաստանի բանակի պատրաստում պարտության Ադրբեջանի հետ առաջիկա պատերազմում,  այդ խորապատկերում Ռուսաստանի վարկաբեկում, ՀԱՊԿ-ից հրաժարում և Գյումրիի ռազմաբազայի վերացում, Եվրասիական տնտեսական միության ձևաչափով Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերը կտրելու մեկնարկ:

Գեներալը պնդում էր նաև, որ Ադրբեջանը կոչված էր իրականացնելու Լոնդոնի «Փաշինյան» օպերացիան, որի հետագա դրվագները նախատեսվել են 2022 թ. վերջին՝ արդեն երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո՝  բրիտանական MI6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երևան այցի ժամանակ: Նախկինում նա եղել է դեսպան Թուրքիայում: Ուստի ենթադրվում էր, որ նա կարող է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում:

Բայց նույնիսկ այդ պարագայում հայ հետախույզի «դավադրապաշտական վարկածին» դժվար էր հավատալ, թեպետ Բաքվի համաձայնությունը խաղաղության բանակցությունները Երևանի հետ Մոսկվայից Բրյուսել կամ Վաշինգտոն փոխադրելուն շատ հարցեր էր առաջացնում: Առավել ևս, որ առաջին գիծ սկսեց մղվել Հայաստանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ: Բայց հիմա իրավիճակը սկսում է փոխակերպվել:

Շատ սյուժեներ բեմադրական բնույթ ունեն: Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին պատգամավոր Ռոբերտ Բակլենդի հարցման գրավոր պատասխանում, որը հայտնվեց անգլիական ԶԼՄ-ներում, հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության արդյունաբերության հնարավոր շահույթի մասին, և «Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցույց տալ Ռուսաստանից եկող սպառնալիքներին դեմ հանդիման»:

Ուշագրավն այս առումով այն է, որ այժմ Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի մասին՝ կապված թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրումը խափանելու, թե՛ նրա կողմից Հայաստանի հետ սահմանների զատման ու գծման բանակցությունների գործընթացը ընդհատելուց հետո նոր տարածքային պահանջներ ներկայացնելու հետ: Հիպպիի վարկածով՝ եթե Ադրբեջանը դիմի ևս մի ուժային սցենարի, ապա «նրա թիկունքում կկանգնի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»: Այստեղ կարևոր նրբերանգներ կան: Եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի հետ, ապա նույնքան հաջող կլինի նրա համար թեկուզ այն հանգամանքի շնորհիվ, որ Հայաստանն արգելափակել է ՀԱՊԿ-ի միջամտությունը: Դրանից հետո ուժի մեջ կմտնի բրիտանական դարավոր ասացվածքը՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», փոխարենը  կարող է գործել հետախուզությունը:

Այնուհետև Լոնդոնը Բաքվին ու Երևանին կհանգեցնի առանց Մոսկվայի մասնակցության զանգեզուրյան միջանցքի բացմանը դեպի Թուրքիա ելքով՝ այդպիսով կարծես ավարտին հասցնելով Հայաստանին եվրոպական կառույցների մեջ ներգրավելու օպերացիայի տարրերից մեկը: Լոնդոնյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ նախագծի իրականացման ուղղությամբ այժմ ջանասիրաբար աշխատում է բրիտանական դեսպանությունը Երևանում: Հաստատում են, որ արդեն պատրաստ է զանգեզուրյան միջանցքի պաշտոնական հսկողությունը Թուրքիային և Ադրբեջանին հանձնելու նախագիծը, իսկ դե ֆակտո՝ բրիտանական MI6 հետախուզությանը: Ի դեպ, այդ հանգամանքո՞վ չեն արդյոք պայմանավորված Երևանի հայտարարությունները «Զվարթնոց» օդանավակայանից և Մեղրիի հատվածից ռուսական սահմանապահներին անհապաղ հեռացնելու անհրաժեշտության մասին: Ահա ինչու Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները նշեցին, որ «ուշադիր են հետևել Հիպպիի խոսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արևմտյան երկրների՝ սեփական շահերը հետխորհրդային տարածությունում, մասնավորապես Հարավային Կովկասում առաջ տանելու գործում Հայաստանին օգտագործելու ձգտումը»: Եվ ոչ միայն դա: Մոսկվան համարում է նաև, որ ավելի լայն համատեքստում «Արևմուտքը մտադիր է Մոսկվայի հետ հակամարտությունում» Հայաստանը դարձնել իր զենքը «համընդհանուր Բրիտանիայի» խորապատկերում՝ ի դեմս վերածնվող Բարձր Դռան:

Այս ամենը Անդրկովկասում սկսվող «մեծ խաղի» տարրերն են՝ Լոնդոնի մուտքով: Բրիտանացիներն արդեն եղել են այդ տարածաշրջանում 1918 թվականին և 1919-ի սկզբին օկուպացնող զորքերի կարգավիճակով: 1921 թ. մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը և ՌՍՖՍՌ-ի արտաքին առևտրի կոմիսար Լեոնիդ Կրասինը առևտրի համաձայնություն ստորագրեցին: Այդ դիվանագիտական փաստաթուղթը սովորական առևտրային փաստաթուղթ չէր՝ երկու երկրների առևտրային գործառնությունները կարգավորելու պարզ նպատակով: Դա քաղաքական-առևտրային բնույթի փաստաթուղթ էր, որը Վլադիմիր Լենինի կառավարության «ձեռքերն արձակում» էր Անդրկովկասում: Հետաքրքիր է, թե ինչ կլինի այս անգամ, եթե Լոնդոնում իշխանության գա լեյբորիստական կառավարությունը:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ կոնգրեսականը միանում է Հայ դատի հանձնախմբի և իրավապաշտպանների՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

Հաջորդ գրառումը

Հաջորդ փուլում Ադրբեջանն ուղղակի մտնելու է ՀՀ տարածքներ և դե ֆակտո վերցնելու է դրանք. դրա իրավական հիմքը Փաշինյանը վերջնականապես ստեղծեց երեկ. վերլուծաբան

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Իրան-Իսրայել հակամարտությունը եւ հավանական միջնորդները

20/06/2025
Հաջորդ գրառումը

Հաջորդ փուլում Ադրբեջանն ուղղակի մտնելու է ՀՀ տարածքներ և դե ֆակտո վերցնելու է դրանք. դրա իրավական հիմքը Փաշինյանը վերջնականապես ստեղծեց երեկ. վերլուծաբան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական