Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բրբանքի Էջմիածնական թեմը Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում Էջմիածնի զորակցական հավաք է անցկացնելու

Կիրակի՝ հուլիսի 29-ին, Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում պատարագից հետո Էջմիածնի զորակցական հավաք է լինելու:

*Նույն տեղում կազնակերպվելու է զորակցական ստորագրահավաք հետևյալ ուղերձով.

*«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։

Պահն օրհասական է։

*Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Պահանջում եմ՝

*Դադարեցնել հալածանքները

*Ազատ արձակել Միքայել և Բագրատ Արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին ու մյուս ապօրինաբար կալանավորվածներին»։

*Կիլիկիո թեմի բոլոր եկեղեցիներում քարոզների ընթացքում փոխանցվելու է միասնական պատգամ՝ ի պաշտպանություն Էջմիածնի։

*Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնությամբ, մեր ընկերների աջակցությամբ, պատրաստվում են հատուկ տեսանյութեր՝ Սամվելի առնչությամբ։